Հայ խաղաղապահները վստահելի և արհեստավարժ գործընկերոջ համբավ ունեն միջազգային խաղաղապահության բնագավառում. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների, առաքելությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:
Միջազգային խաղաղապահության բնագավառում մեր խաղաղապահները վստահելի և արհեստավարժ գործընկերոջ համբավ ունեն»։