211652_close_icon
views-count549 դիտում article-date 20:02 05-10-2015

Հայաստանի ջանքերը խաղաղապահության բնագավառում բարձր են գնահատվում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին: Սեյրան Օհանյանը ողջունել է տիկին Վիկտովսկիին Հայաստանում և ՀՀ պաշտպանության նախարարությունում և նշել այսօր՝ հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին նրա մասնակցության կարևորությունը: Անե Վիկտովսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը հանդիսանում է կարևոր գործընկեր միջազգային խաղաղապահության բնագավառում և Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին ՀՀ մասնակցության և դրա շուրջ հայ-ամերիկյան համագործակցությանը, մարդասիրական ծրագրերին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր