211652_close_icon
views-count2041 դիտում article-date 23:20 26-03-2021

ՍԴ-ն որոշումն ու Հայաստանում ՌԴ-ի մատնանշած վստահելի գործընկերոջ տրամաչափը (կալիբր) մատնում են Ռուսաստանի հավակնոտ մտադրությունները տարածաշրջանում...


ՍԴ-ն որոշումն ու Հայաստանում ՌԴ-ի մատնանշած վստահելի գործընկերոջ տրամաչափը (կալիբր) մատնում են Ռուսաստանի հավակնոտ մտադրությունները տարածաշրջանում...

Հայաստանի համար այսքան կարևոր խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Ռուսաստանն ընդգծեց ՀՀ-ում իր վստահելի գործընկերոջ կարևորությունը հայ-ռուսական հետագա հարաբերություններում։

Իսկ այսօր էլ, գործող ռեժիմի կողմից այդքան «բռնաբարված» ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական որակեց՝ փաստացի վերջնականապես մերկացնելով նիկոլական իշխանության կեղծ ու բարոյազուրկ էությունը։

Փաստացի, ՌԴ-ն Հայաստանում ձգտելով ռևանշի արևմուտքի նկատմամբ, ակնարկում է նաև իր հնարավոր էքսպանսիայի մասին տարածաշրջանում։

Վերոնշյալ փաստով է պայմանավորված ՌԴ-ի կողմից Հայաստանում նախընտրելի գործընկերոջ ընտրության լրջությունը։

Տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է ամուր հենարան, որն ի տարբերություն գործող վարչախմբի, երբեք չի շեղվի դաշնակցային հարաբերությունների ուղեծրից։

Բնականաբար, հայկական շահի տեսանկյունից գերխնդիր են համարվում ինչպես նախկին ԼՂԻՄ-ի սահմանների (Շուշի, Հադրութ) վերականգնումն ու ՀՀ սահմաններից զիջված տարածքների և «միջանցքների» վերաբերյալ նոր բանակցությունները, այնպես էլ գերիների վերադարձի և Արցախի հետագա կարգավիճակի մասին հարցերը։

Սույն առաջնահերթությունները պետք է դիտարկել որպես համազգային նպատակ, որը անպայման կատարվելու է՝ թեկուզ ռուսական կողմի օգնությամբ։

Հ.Գ. Արտաքին քաղաքական վեկտորի ցանկացած ուղղվածության պարագայում, Հայաստանի ազգային շահերի անտեսման դեպքերում առ ոչինչ եմ համարում ցանկացած տեսակի դաշնակցային հարաբերություններ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՍԴ-ն որոշումն ու Հայաստանում ՌԴ-ի մատնանշած վստահելի գործընկերոջ տրամաչափը (կալիբրը) մատնում են Ռուսաստանի հակակնոտ...

Опубликовано Levon Mnatsakanyan Пятница, 26 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր