Նեյմարի մայրը նորից միացել է իր 22-ամյա ընկերոջ հետ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մայրը՝ Նադին Գոնսալվեսը հաշտվել է իր 22-ամյա ընկերոջ՝ Տյագո Ռամոսի հետ։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ զույգը բաժանվել էր, երբ 52-ամյա Նադինը բացահայտել էր, որ մինչ իրեն տղան մի քանի տղամարդկանց հետ է հանդիպել։
Սակայն հիմա Նադինն ու Տյագոն նորից միասին են։ Ընդ որում ֆուտբոլիստի ընտանիքը, ըստ շշուկների, դեմ է այդ հարաբերություններին։
Ռամոսը մոդել է, տիկ-տոկեր ու կիբերսպորտային Free Fire-ի 4K Easy Game թիմի մասնակից, հայտնում է Armsport.am-ը: