Նեյմարի մայրը բաժանվել է իր 22-ամյա բոյ-ֆրենդից. վերջինս հանդիպել էր տղամարդկանց հետ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մայրը՝ Նադին Գոնսալվեսը բաժանվել է բրազիլացի կիբերմարզիկ Տյագո Ռամոսից:
Զույգը բաժանվել է Տյագոյի անցյալի պատճառով. վերջինս հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ և մասնավորապես հանդիպել Նեյմարի խոհարարի հետ: Նշվում է, որ Տյագոն իր տուն է վերադարձել ապրիլի 19-ին: Նրա ընկերների կարծիքով, Տյագոն և Նեյմարի մայրը պարզապես հանգստանում են իրարից:
22-ամյա Ռամոսը հանդես է գալիս 4k Easy թիմում՝ բջջային հեռախոսների Free Fire մրցաշարերում, որը բավական տարածված է Բրազիլիայում: