211652_close_icon
views-count23671 դիտում article-date 21:43 28-05-2020

Իտալիայում 12-ամյա տղան հրաշքով է փրկվել անտառում արջի հետ հանդիպումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայում ընտանեկան զբոսանքը քիչ է մնացել ողբերգական ավարտ ունենա: Այս մասին հայտնում է РИА новости-ն: Աղբյուրը փոխանցում է, որ 12-ամյա տղան անտառում հոր հետ զբոսանքի ժամանակ հանդիպել է հսկա արջի: Համացանցում հայտնվել է տվյալ միջադեպի տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է արջը, նկատելով երեխային, գնում նրա հետևից՝ գտնվելով ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Ընդ որում, տղան շատ հանգիստ է արձագանքել արջի հետ հանդիպմանը՝ հետևելով հոր ցուցումներին, ով այդ պահին տեսախցիկով նկարահանում էր այն, ինչ կատարվում է: Տղայի հայրը ավելի ուշ պատմել է, որ արջն իրեն ագրեսիվ չի պահել և որդու հետևից է գնացել ավելի շուտ հետաքրքրասիրությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր