Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am
Քիչ առաջ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։
Ինչպես [url=https://www.aravot.am/2020/05/27/1114022/]Aravot.am[/url]-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չէր, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ևս փոխանցեց, որ 20-ամյա երիտասարդին Գյումրի ԲԿ են տեղափոխել մահացած վիճակում, քննություն է կատարվում մահվան հանգամանքները պարզելու համար։
Նա Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս է եղել, այժմ հարցաքննվում են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։