Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ֆուտբոլ խաղալիս կոտրել է ձեռքը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը սպորտի մեծ սիրահար է, ֆուտբոլ խաղալիս կոտրել է ձեռքը: Վիրակապված ձեռքով ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը այսօր բանակցություններ է վարել Ֆինլանդիայի արտգործնախարար Տիմո Սոյնիի հետ:
Լավրովի վնասվածքի մասին կես-կատակ ոճով հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը. «Դա արտադրական վնասվածք չէ գործընկերների հետ տասնյակ հեռախոսազանգերից: Վնասը առողջությանը հասցրել է ֆուտբոլը: Նախարարին շուտափույթ ապաքինում ենք մաղթում», նշված է վիրակապված ձեռքով Լավրովի լուսանկարի ներքո: