ՉԼ-ի «Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղը կորոնավիրուսից 41 հոգու մահվան պատճառ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Լիվերպուլ»-«Ատլետիկո» պատասխան հանդիպումը (2:3) Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից առնվազն 41 հոգու մահվան պատճառ է դարձել, հայտնում է Առողջապահության ազգային ծառայությունը:
Վարակակիրները մահացել են մարտի 11-ին Լիվերպուլում խաղից 25-35 օր անց:
Խաղին ներկա է եղել 52 հազ. հանդիսական, այդ թվում՝ 3 հազար երկրպագու Մադրիդից, որտեղ այդ պահին արդեն կարանտինի ռեժիմ էր մտցված: Իսպանացիները քաղաքային փաբերում և սրճարաններում ակտիվ շփումներ են ունեցել, մինչև «Էնֆիլդ» մարզադաշտ մեկնելը:
Օքսֆորդի համալսարանի մասնագետների գնահատականներով, խաղի անցկացման պահին Իսպանիայում կար 640 հազ. վարակված, Անգլիայում՝ 100 հազար:
Ներկա պահին Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակման ավելի քան 260 հազար դեպք, 36 793 մարդ մահացել է: Իսպանիայում այդ թվեր են համապատասխանաբար՝ 236 հազար և 28 752: