211652_close_icon
views-count43861 դիտում article-date 18:56 16-12-2015

Գեղարքունիքի մարզում 3 հոգու մահվան պատճառ դարձած գյուղապետի որդին կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Հովհաննես Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետ Լևոն Աբրահամյանի որդու` 40-ամյա Տիգրան Աբրահամյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է դեկտեմբերի 11-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզում 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարին մասնկացություն ունենալու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Յուրա Իսկոյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց բաժնի պետի պաշտոնակատարի միջորդությունը և Տ. Աբրահամյանը կալանավորվեց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/14/72889/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզում 3 անձի մահվան պատճառ դարձած հիմնական կասկածյալ, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 40-ամյա Տիգրան Լևոնի Աբրահամյանը ձերբակալվել էր: Նա մեղադրվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով կատարած հանցագործության մեջ, ով դեկտեմբերի 11-ին իր վարած Mercedes մակնիշի 77 QD 757 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ford Fiesta մակնիշի 35 VՍ 175 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանով Ford-ի վարորդն ու ուղևորներ, ամուսիններ` 4 երեխաների ծնողներ` տեղում մահացել էին, իսկ Տ. Աբրահամյանը, ով Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետ Լևոն Աբրահամյանի որդին է` դեպքի վայրից դիմել էր փախուստի: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Գյուղապետի կասկածյալ որդին [img]/ups/images/0706390001450278088964325.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր