211652_close_icon
views-count27316 դիտում article-date 19:26 17-06-2015

Ողբերգական ավտովթարի հետևանքով 3 հոգու մահվան պատճառ դարձած Volkswagen Tuareg-ի կասկածյալ, 25-ամյա վարորդը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը քննչական միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Volkswagen Tuareg մակնիշի 77 QN 377 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Սարգիս Շահինյանի նկատմամբ, ով կասկածվում է հունիսի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով 3 հոգի մահացել էին, իսկ 3 հոգի էլ մինչև այս պահը գտնվում են հիվանդանոցում: Նշված դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դնռփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Շահինյանը վերցվեց երկամսյա կալանքի, ով տեղափոխվեց Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56539/]հայտնել էր[/url], որ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանի կողմից հարուցված քր.գործի շրջանակներում պարզվել էր հունիսի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56452/]ավտովթարի [/url]հետևանքով մահացածների, վիրավորների և Volkswagen Touareg-ի վարորդի ինքնությունը: Պարզվել էր՝ Volkswagen Touareg-ը վարել էր Արարատի մարզի Այնթափ գյուղի Ժանյակագործների նոր թաղամասի բնակիչ, 25-ամյա Սարգիս Շահինյանը, ով իր ավտոմեքենայով բախվել էր Հակոբ Մելքումյանի անվամբ հաշվառված Opel Astra մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անձանցից Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակչուհի, 20-ամյա Թամարա Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչներ, 24-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը, 24-ամյա Ալեքսանդր Թումասյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էին, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը, Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 24-ամյա Էդուարդ Ստարաստովան և Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Մոնիկա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն, որտեղից Ռ. Սարգսյանը տեղափոխվել էր Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, Է. Ստարաստովան՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Մ. Մարտիրոսյանը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր