Մոսկվայում գտնվող «Ալֆա-բանկի» գրասենյակ է ներխուժել երիտասարդ մի տղամարդ ու պատանդ է վերցրել 5 մարդու։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Հանցագործը սպառնացել է պայթեցնել գրասենյակը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հանցագործը սև դիմակով է, իսկ ձեռքին դեղին փաթեթ կա։ Նա հայտարարել է, որ դա պայթուցիկ սարք է:
Այս պահին ՌԴ իրավապահ մարմինները բանակցություններ են վարում վերջինիս հետ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մոսկվայի «Ալֆա-բանկ» ներխուժած անձը պատանդ է վերցրել մարդկանց և սպառնում է պայթեցնել շենքը
2020.05.23 16:43


Twitter
Вконтакте
Одноклассники
