211652_close_icon
views-count218743 դիտում article-date 14:03 23-05-2020

Առեղծվածային դեպք Սևանում. «9-րդ ալիք» լողափի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ կասկածների՝ նա որպես անհետ կորած որոնվում էր. Ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 11։30-ի սահմաններում, որ Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում՝ լճի ափին, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանի և Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻն Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները։ Ոստիկանները, քննիչներն ու ջրասուզակները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, և այս պահին դեպքի վայրում աշխատում է դատական բժիշկը, իսկ քննիչները կատարում են զննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը, հնարավոր է՝ լինի Կոտաքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանը, ում անհետ կորելու փաստով Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154413/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանի անհետ կորելու փաստով: Այդ օրը ոստիկանության Սևանի բաժին էին դիմել Վ. Վիրաբյանի հարազատները և հայտնել, որ նա Աբովյան քաղաքից եղբորը պատկանող ավտոմեքենայով եկել էր Սևան, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեին: Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, Ծովագյուղի վարչական տարածքում՝ Սևանի ափամերձ հատվածում հայտնաբերել էին ավտոմեքենան, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով որոնողական աշխատանքներին ներգրավվել էին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարարներն ու Սևանի ջրասուզակները, սակայն Սևանա լճում որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել: Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին նաև որոնվողի բաճկոնն ու բջջային հեռախուսը: [b]32-ամյա Վոլոդյա Վիրաբյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0260458001590227020376071.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր