211652_close_icon
views-count3474 դիտում article-date 18:04 22-05-2020

COVID-19-ի հետ կապված ապատեղեկակատվությունը տրենդային է դառնում Արևելյան հարևանության երկրներում

2020 թվականի մարտին ԵՄ-ն մեկնարկեց իր լայնածավալ ջանքերը` Եվրոպայում և դրանից դուրս համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Այն արագորեն արձագանքեց իր Արևելյան հարևանության երկրների, ներառյալ Հայաստանի կարիքներին և վերջիններիս տրամադրեց աջակցության փաթեթներ: ԵՄ Արևելյան հարևանության տարածքում COVID-19-ի տարածմանը հետևեցին դավադրության տեսությունները, ապակողմնորոշող տեղեկատվությունը և ապատեղեկատվությունը: Կրեմլամետ ԶԼՄ-ների համար համավարակը նոր հնարավորություններ է ստեղծել՝ առկա ապատեղեկատվական նարատիվների զարգացման և նորերը տարածման տեսանկյունից: EUvsDisinfo կայքը վերջերս հրապարակեց մի հոդված, որում բացահայտվում են ԶԼՄ-ների կողմից տարածաշրջանում տարածված որոշ միտումներ և նարատիվներ: Ըստ հոդվածի՝ տարածաշրջանում կրեմլամետ ապատեղեկատվության հիմնական նպատակներից մեկը ԵՄ-ի և Արևելյան հարևանության տարածքում նրա գործընկերների միջև սեպ խրելն է: Հոդվածը պնդում է, որ COVID-19-ի համատեքստում նման ապատեղեկատվական ջանքերը նոր տեսք են ստանում, երբ համակարգված կերպով ներկայացվում է, թե իբր ԵՄ-ն ունակ չէ արձագանքել բռնկմանը, էլ չենք խոսում հարևաններին օգնություն ցուցաբերելու մասին:

Նմանատիպ նյութեր