211652_close_icon
views-count807 դիտում article-date 18:23 21-05-2020

Մեկնարկել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը. Ուղիղ

[url=https://artsakhpress.am/arm/news/126431/meknarkel-e-noryntir-nakhagah-arayik-harutyunyani-erdmnakalutyan-araroxutyuny-uxix.html]ԱՐՑԱԽՊՐԵՍ[/url]-ը գրում է. Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում մեկնարկել է ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ: Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր