Այսօր կկայանա Գերմանիայի նորընտիր նախագահ Շթայնմայերի երդմնակալության արարողությունը
Ինչպես հաղորդում են եվրոպական պարբերականներն ու լրատվական գործակալությունները, այսօր կկայանա Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի երդմնակալությունը ու նա պաշտոնապես կստանձնի Գերմանիայի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ նորընտիր նախագահ Շթայնմայերը սոցիալ-դեմոկրատ է։
Նա Գերմանիայի նախկին Արտգործնախարարն էր, ով Գերմանիայի Դաշնային ժողովի պատվիրակների կողմից ստացել է բավարար աջակցություն և ընտրվել նախագահ։