211652_close_icon
views-count11240 դիտում article-date 17:58 21-05-2020

Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ԿԳՄՍ փոխնախարարին. Armtimes.com

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) իր աջակցությունն է հայտնել աղմուկի կենտրոնում հայտնված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին, հայտնում է [url=https://www.armtimes.com/hy/article/188465?fbclid=IwAR3Ijwt0As4d0hE3AC7ZQ5vfMB8UVkYPzRKAcUORgYqilI1dimmO3Rc564I]Armtimes.com[/url]-ը: Այն բանից հետո, ինչ Գևորգ Լոռեցյանը կալանավորվել ու հեռացվել է պաշտոնից, Թամրազյանը, կրթական մի քանի ոլորտներից զատ, ԿԳՄՍՆ-ում համակարգում է նաեւ սպորտի ոլորտը: Նրա վերաբերյալ տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց, փորձել է հարաբերություններ պարզել Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ իր մասին վերջինիս խոսքերի համար: Տեղեկություններ կան նաեւ, որ Թամրազյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության: Արթուր Ալեքսանյանն այս ամենի հետ կապված գրառում է հրապարակել «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում: Նշել է, որ ինքն ու հաջողությունների հասած այլ մարզիկներ աջակցում են Թամրազյանին: «Մենք՝ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներս, մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Վերջին օրերին տարբեր անհատների, կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից փորձ է արվում արատավորել մի մարդու, ով շատ կարճ ժամանակահատվածում արժանացել է մեր հարգանքին՝ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, ազնվության և մարդկային հատկանիշների շնորհիվ: Կոչ ենք անում դադարեցնել անհիմն սկիզբ առած արշավը Թամրազյանի տեսակի դեմ: Մեր տեսակը հաղթող տեսակ է»,- գրել է նա: Մանրամասները՝ [url=https://www.armtimes.com/hy/article/188465?fbclid=IwAR3Ijwt0As4d0hE3AC7ZQ5vfMB8UVkYPzRKAcUORgYqilI1dimmO3Rc564I]Armtimes.com[/url]-ում:

Նմանատիպ նյութեր