Շախմատի տունը և Շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը չեն միավորվի
Այսօր կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը» և «Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը» միավորելու որոշումը:
Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ՝ «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը» և «Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը» միավորվել էին։
«Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել էր «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Այսօր նախկին որոշման ուժը կորցրած ճանաչելու պատճառն այն էր, որ թեմայի շուրջ հանրային քննարկում է տեղի ունեցել, և նախագծծին կողմ է եղել 1 մարդ, դեմ՝ 113։