211652_close_icon
views-count13026 դիտում article-date 20:55 16-03-2017

Սառույցը տեղից շարժվում է. մարզական լեգենդ Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը կվերանորոգվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները ժամանել են Շիրակի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք այցելել են Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց», որտեղ կատարել են չափագրումներ և նկարահանել, թե ինչպիսի ավերակ իրավիճակ է տիրում մարզադպրոցում: Կազմվելու են մարզադպրոցի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը, որից հետո հայտարարվելու է մրցույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մրցույթը տեղի է ունենալու ապրիլ ամսին: Նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը վերջնական պատրաստ լինելուց հետո միայն պարզ կլինի, թե ինչքան գումար կպահանջվի մարզադպրոցը վերանորոգելու համար: Այս պահին խոսքը գնում է մարզադպրոցը վերանորոգելու մասին, սակայն չի բացառվում, որ ներկայիս մարզադպրոցի փոխարեն կառուցվի նորը: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր