3659 դիտում
10:13 21-05-2020
Թեժ ու լարված շրջան է սպասվում ԱԺ-ում․ ինչ են զգուշացրել պատգամավորներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 26-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Այս օրերին հանձնաժողովների նիստեր են ընթանում, որից ելնելով էլ կկազմվի գալիք նստաշրջանի օրակարգը: Բացի այս նստաշրջանից, հերթական նիստեր են սպասվում նաև հունիսի 16-ից: Սակայն այսքանով Ազգային ժողովի ընդհանուր նստաշրջանը չի ավարտվելու:
Դեռ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև հուլիս արտահերթ նիստերի պակաս չի լինի: Իսկ դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի պատճառներ կան: Նախ, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, հաճախ է անհրաժեշտ լինում արտահերթ կամ հատուկ նիստ հրավիրել և փոփոխություններ անել՝ նախկինում ընդունված որոշումներում: Բացի այդ, Ազգային ժողովը դեռ պետք է քննարկի նախագծեր, որոնց քննարկումը կարող է երկարատև լինել:
Խոսքը, օրինակ՝ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի, Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության հաշվետվություններին է վերաբերում: Բացի այս նախագծերից, ինչպես արդեն նշեցինք, հաճախ պատգամավորները կարող են նիստեր անել՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված և մեր տեղեկություններով, պատգամավորներին արդեն զգուշացվել է, որ առաջիկայում թեժ և լարված շրջան է սպասվում, և բոլորը պետք է ամեն րոպե պատրաստ լինեն՝ Ազգային ժողով գալու և արտահերթ նիստի մասնակցելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1961 դիտում
10:26 14-01-2022
ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. պատգամավորներին զգուշացրել են՝ չբացակայել․ «Ժողովուրդ»
1315 դիտում
22:41 22-06-2024
Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարևոր շրջան. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»