1936 դիտում
18:22 20-05-2020
Այսօր լեգենդար Զինաիդա Սիմոնյանը կդառնար 70 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հրաձգություն մարզաձևի համաշխարհային ամենափայլուն աստղերից մեկը երևանցի Զինաիդա Սիմոնյանն էր: Նա այսօր կդառնար 70 տարեկան։ Եղել է Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի և աշխարհի բազմակի չեմպիոն, սահմանել է ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի 56 ռեկորդ : ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ սպորտպետկոմի ու ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր, արժանացել է << Մովսես Խորենացի >> պարգևի, ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ էր:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո դարձավ ՀՀ ԿԳ նախարարության մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ, ուսմասվար, ապա ` տնօրեն : Ավաղ, նա կարճ ապրեց: Կարճատև հիվանդությունից հետո, 2012թ. մարտի 23-ին, 62 տարեկան հասակում, կյանքին հրաժեշտ տվեց մեծանուն հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը :
Նրա համար առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն էր։ Մեծ հայրենասերը երջանիկ ապրելու լավագույն միջոցը համարում էր երկրի անխոցելի պաշտպանությունը ,մեր ազգային բանակը։ Իր ելույթներում հորդորում էր պատանիներին, որ կրակել սովորեն, տիրապետեն զենքին, ունենան սուր աչք և չդողացող ձեռք։ Հաճախ էր դիմում հայ մայրերին, որ իրենց տղաներին ուղեկցեն հրաձգարաններ։
Զինաիդա Սիմոնյանը աներկյուղ է հրաժեշտ տվել կյանքին, ինչպես վայել է մեծանուն մարզուհուն, մեծատառով մարդուն և մասնագետին, որին հայ մարզասերը իրավացիորեն համարում է Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1653 դիտում
18:40 02-05-2022
Կայացավ լեգենդար մարզուհի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հոբելյանական՝ 10-րդ ավանդական մրցաշարը
Այս բաժնից
2785 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները
4987 դիտում
21:29 27-12-2024
Կարեն Գիլոյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին. ինչ որոշում է կայացրել. armlur.am
2968 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է