2576 դիտում
23:02 20-05-2020
Մայիսի 20․ Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Նրանք թե՛ վարորդներին, թե՛ ուղևորներին հիշեցնում են Պարետի որոշման պահանջները՝ հետևելով, որ պահպանվեն անվտանգության կանոնները։
Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ոստիկանները հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը, ինչպես և ուղևորներն ու վարորդը դիմակներով լինեն։
Ոստիկանության ծառայողները հետևում են նաև, որ հասարակական վայրերում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
921 դիտում
21:22 19-05-2020
Մայիսի 19-ը․ Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1259 դիտում
23:40 18-05-2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ