Մերձմոսկվայում Ми-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի բոլոր անդամները զոհվել են
Մերձմոսկվայի Կլին քաղաքից 20 կմ հեռավորության վրա ՝ Զախարովո գյուղի մոտակայքում, ռազմական Ми-8 ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում:
Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ճահճոտ տարածքում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:
Այս պահին ճշտվում է՝ քանի հոգի է գտնվել ուղղաթիռում:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները: