Մերձմոսկվայում փրկարարական ուղղաթիռ է կործանվել. կա առնվազն 3 զոհ
Մերձմոսկվայի Լիտկարինո քաղաքում փրկարարական Ми-8 ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ:
Ուղղաթիռն ամբողջովին վնասվել է, իսկ վթարից հետո հրդեհ է սկսվել:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: