Հնդկաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է 7 մարդ
Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար֊Պրադեշ նահանգի Սիտապուր շրջանում ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Ուղղաթիռի մոդելը ճշտվում է։ Դեռ հայտնի չէ, թե որ երկրի արտադրության ուղղաթիռ է։ Այն Բարեյլի քաղաքից Ալախբադ էր թռչում։
Նախնական տվյալներով, կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր։