211652_close_icon
views-count73347 դիտում article-date 19:38 19-05-2020

Կրակոցներ Երևանում. մի խումբ քաղաքացիների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. վնասվել է KIA մակնիշի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սամսոն Ղարիբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողներն ու հետաքննիչը: Մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Ս. Ղարիբյանի գլխավորությամբ, վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են մի քաղաքացու, ով կասկածվում է նաև կրակոցներ արձակելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակոցի հետևանքով վնասվել է բակում կայանված KIA մակնիշի 34 PR 174 համարանիշի ավտոմեքենան: Այս պահին դեպքի վայրում աշխատում է հետաքննչական խումբը: Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև որդյո՞ք վիճաբանության հետևանքով տուժածներ կան թե ոչ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր