60936 դիտում
11:00 01-06-2021
Կրակոցներ՝ Երևանում. «Հրապարակի տակ» փաբում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ, փաբի տնօրենը բերման է ենթարկվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գործող «Հրապարակի տակ» փաբում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ նույն օրը նշված փաբում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Օնիկ Մարգարյանի և 27-ամյա Մուշեղ Կարապետյանի միջև։
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Մ. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Օ. Մարգարյանը և ևս 1 հոգի՝ 18-ամյա Վ. Ղ-ն, արձակված գնդակներից մարմնական վնասվածք են ստացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Օ. Մարգարյանը վնասվածքը ստացել է ծնկի, իսկ Վ. Ղ-ն՝ մեջքի հատվածում։
Ոստիկանները Մ. Կարապետյանին հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, ով նաև ներկայացրել է ատրճանակը, որով կրակոցներ է արձակել։
Օ. Մարգարյանին և Վ. Ղ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր, փաստի առթիվ էլ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Կարապետյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Հրապարակի տակ» փաբի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: