211652_close_icon
views-count2487 դիտում article-date 17:24 19-05-2020

Բակո Սահակյանը 20-ից ավելի օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 19-ին, 20-ից ավելի օրենքներ է ստորագրել: Նշենք, որ մայիսի 21-ին կդադարեն Բակո Սահակյանի Արցախի նախագահի լիազորությունները: Նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը: Բահկո Սահակյանը, մասնավորապես, ստորագրել է հետեւյալ օրենքները. - «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին», - «Հասարակական կազմակերպությունների մասին», - «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», - «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», - «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», - «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», - «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», - «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», - «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», - «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», - «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», - «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», - «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», - «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», - «Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», - «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

Նմանատիպ նյութեր