Ռոնալդուն վաղը կվերսկսի մարզումները «Յուվենտուսում»
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաղը կսկսի մարզվել թիմի հետ:
Մայիսի 5-ին պորտուգալացին վերադարձել էր Թուրին: Դրանից հետո նա 14-օրյա պարտադիր կարանտին է անցել:
Ավելի վաղ Իտալիայի առաջնությունը նախատեսված էր վերսկսել հունիսի 13-ին, սակայն Իտալիայում մարզական միջոցառումների արգելքը երկարաձգել էին հունիսի 14-ին:
Հնարավոր է, Ա սերիան կվերսկսվեն հունիսի 20-ին: