Մի քանի օրից Հենրիխ Մխիթարյանը կվերսկսի մարզումները ընդհանուր խմբի հետ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ շաբաթվա վերջում կվերսկսի մարզումները ընդհանուր խմբի հետ, հայտնում է ակումբի մամլո քարտուղարությունը:
25-ամյա կիսապաշտպանը շարունակում է անհատական ծրագրով ապաքինվել ազդրի վնասվածքից: Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Բեռլինի «Հերտա»-ի հետ կայացած խաղի ժամանակ: