ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը և առողջապահության համաշխարհային կազմակերպության / ԱՀԿ / գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը ստորագրել են փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին:
ՄՕԿ-ի ղեկավարն այդ առիթով ասել է, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացում ակնհայտ դարձավ սպորտի և առողջության կարևորությունը: Սպորտով զբաղվող մարդկանց մոտ ավելի մեծ է կորոնավիրուսը հաղթահարելու հավանականությունը։Ֆիզկուլտուրայով զբաղվելը ծախսատար չէ , բայց մեծ է դրա առավելությունը։ Ահա թե ինչու երկրների կառավարություններին կոչ է արվում բարձր գնահատել ֆիզկուլտուրայի դերը և աջակցության ծրագրերում ներառել սպորտը։
Սպորտը ոչ միայն տնտեսական գործոն է, այլև նաև ունի սոցիալական մեծ նշանակություն: Իսկ ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարևոր է առողջությունը, որն ամեն ինչի հիմքն է հանդիսանում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Փոխօգնության պայմանագրի ժամկետը երկարացվել է
2020.05.18 19:21


Twitter
Вконтакте
Одноклассники
