211652_close_icon
views-count4368 դիտում article-date 17:48 17-05-2020

Անի Սամսոնյան. Եթե ինչ-որ մեկը պատիվ պահանջի, կասեն՝ սադրում է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն՝ այդ մեկը սադրում է: Հետո կասեն՝ պատիվ պահանջողները սևեր են, ինչ-որ բանդայի ներկայացուցիչներ, հետո կասեն՝ հակահեղափոխություն են անում և էլի մարդկանց աչքին թոզ կփչեն: Կարդարացնեն վիրավորանքը և անբարո վարքագիծը: Ես համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող, իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս: Իրենց համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը», քան արժևորել բարեկրթությունն ու արժեքները: Իսկ Հանրային Խորհրդի նախագահի մասով` առաջիկայում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր