211652_close_icon
views-count6918 դիտում article-date 11:46 17-05-2020

Կորոնավիրուսից վերջին օրում մահացած 5 քաղաքացիներից 2-ը կին են, 3-ը` տղամարդ

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացածներից 2-ը կին են, 3-ը` տղամարդ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (կին), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր