211652_close_icon

Ստեփան Դանիելյան. Վարչապետն արդեն որոշ պայմանավորվածություններ ունի

views-count4084 դիտում article-date 22:41 16-05-2020
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրված ներկայացուցիչների վարչապետն արդեն որոշ պայմանավորվածություններ ունի (բանավոր, կամ գրավոր), որոնք հրապարակայնորեն կատարում է։ - Խուսափում է օգտագործել "Ղարաբաղի Հանրապետության իշխանություններ" արտահայտությունը, համառորեն ասելով "Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ", հաջորդ փուլում կօգտագործի "փաստացի իշխանություններ" արտահայտությունը։ - Խուսափում է օգտագործել "Արցախ" անվանումը երկրի ներսում, իսկ դրսում ընդհանրապես չի օգտագործում, ըստ երևույթին շուտով կլսենք նաև "Խանքենդի" անվանումը։ - "Լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին" բանաձևը փաստորեն նշանակում է հրաժարում Արցախի անկախությունից։ Այլ բան այդ բանաձևը նշանակել չի կարող։ - "Լեռնային Ղարաաղի ադրբեջանական համայնքի" միջազգայնորեն ճանաչման փորձերը նույնպես Հայաստանի ընտրված ներկայացուցիչների լռելայն համաձայնության նշանն է։ Համենայն դեպս որևէ դիվանագիտական քայլ դրա դեմ չի արվել։ - Մայիսի 8-ին նշանակված Քոչարյանի խափանման միջոցի դատը նույնպես ընտրված վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված բարի կամքի դրսևորումն էր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր