3125 դիտում
20:13 23-01-2022
Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել. Ստեփան Դանիելյան
«Այս պահին անհավանական է թվում, սակայն որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Եթե Ռուսաստանը Դոնբասը ճանաչի, ինչպես Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ապա չի բացառվում, որ Լեհաստանն ու Ռումինիայի կողմից ԱՄՆ-ը մտնեն Արեւմտյան Ուկրաինա։ Եվ Լեհաստանը, եւ Ռումինիան տարածքային նկրտումներ ունեն Ուկրաինայի հանդեպ։
Ինչն է հետաքրքիր, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը վիճարկվում է, ապա, հետեւապես, պետք է վիճարկվի դրա հետեւանքով ստեղծված Ուկրաինայի ներկայիս սահմանները։ Ստացվում է, որ Սրեւմտյան Ուկրաինան, Բուկովինան եւ Ուժգորոդը պետք է վերականգնեն մինչպատերազմյան իրենց կարգավիճակը։
Որքան էլ տարօրինակ չլինի, դա ձեռնտու է եւ Ռուսաստանին, եւ ԱՄՆ-ին եւ Ուկրաինայի արեւմտյան հարեւաններին։
Երբ երկրի շահը ստորադասվում է դրսի խաղացողների ինտրիգներին, երբ հույսը դրվում է արտաքին ուժերի վրա, երբ մտնում ես գետն առանց լողալ իմանալու, ապա արդյունքներից պետք չէ բողոքել։
Ուկրաինացիները զոհում են սեփական երկիրը մտնելով աշխարհքաղաքական խաղերի մեջ, որտեղ իրենք խաղացող չեն, այլ օբյեկտ են»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3457 դիտում
09:37 28-07-2016
Հասարակությունը բաժանվել է երեք չափազանց անհավասար մասերի. «Առավոտ»
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
937 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»