211652_close_icon
views-count746 դիտում article-date 15:58 16-05-2020

Քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը

Քննարկվել է Երևանում նոր ավտոբուսների համար միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղի (դեպո) կառուցելու հարցը: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, այս հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մայիսի 15-ին հեռավար կարգով տեղի ունեցած «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստում: Անդրադարձ է կատարվել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծմանը վերաբերող հարցերին: Հաշվի առնելով, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ձեռք է բերվել համաձայնություն 100 ավտոբուսների գնման համար և արդեն ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, քննարկվել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ավտոբուսների համար նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղիի (դեպո) կառուցման հարցը: Նիստի արդյունքում որոշվել է մեկնարկել աշխատանքները քննարկված հարցերի շուրջ, և փոխվարչապետի կողմից այս առումով տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր