211652_close_icon
views-count4011 դիտում article-date 15:47 16-05-2020

Նույնիսկ ճգնաժամի պիկին ավելի շատ գրանցված աշխատատեղ կա, քան եղել է 2018- ին. Փաշինյան

Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ 2019 թվականին աշխատանք փնտրող 85 հազար քաղաքացուց աշխատանքի է տեղավորվել 13 հազար 800 հոգի կամ 45 տոկոսով ավելի, քան 2017-ին և 12 տոկոսով ավելի, քան 2018-ին։ «[url=https://armenpress.am/arm/news/1015497.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»: «Հատկանշական է, որ 2019 թվականի ընթացքում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 7 հազար 497 աշխատանք փնտրող, որից 4 հազար 600 շահառու տեղավորվել է մշտական աշխատանքի: Զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկների թիվը 2017 թվականի համեմատ ավելի է 4 անգամ, իսկ 2018-ի համեմատ՝ 2.8 անգամ։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ նույնիսկ ճգնաժամի պիկին ապրիլի 20-ի դրությամբ ավելի շատ գրանցված աշխատատեղ կա, քան դա եղել է 2018-ին, 2017-ին և այլն»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նշեց, որ իջեցվել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, ինչի արդյուքնում կենսաթոշակների բարձրացման պարագայում 11 հազար ընտանիք պահպանել է նպաստի իրավունքը և հավելյալ շուրջ 1000 ընտանիք ներառվել է համակարգ։ «Գիտեք, որ թոշակների որոշակի բարձրացում էր տեղի ունեցել և եկամուտների աճի բերումով, եթե չփոխեինք, մարդիկ կարող էին զրկվել նպաստից, դա թույլ չենք տվել և 1000 նոր ընտանիք ներառվել է նպաստի համակարգում»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր