211652_close_icon
views-count561 դիտում article-date 15:36 16-05-2020

Սպայակազմի ընտանիքների բարդ վիրահատություններն ամբողջութամբ կփոխհատուցվեն

Պետպատվերի շրջանակներում ամբողջությամբ կփոխհատուցվեն պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնության, մասնավորապես՝ սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների ծախսերը։ «[url=https://armenpress.am/arm/news/1015500.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»: «2019 թվականին կառավարության որոշմամբ պետպատվերի շրջանակներում նշված ծառայություններից սկսել էին օգտվել ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները, այժմ շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Հիմա այդ նույն ծառայություններից կօգտվեն պայմանագրային զինծառայողները և սպայական կազմը»,- նշեց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ ընդլայնվել է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։ Ըստ փոփոխությունների՝ փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք։ «2020 թվականին փոխհատուցման համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ։ Նախկինում գործած համակարգում որոշակի տարիքային շեմ էր դրվում, բայց ընդլայնեցինք շրաջանակը, մասնավորապես՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած, սահմանմերձ գյուղերում ապրող և հողերի մշակմա հնարավորությունից զրկված քաղաքացիներով»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի 300 հազար դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում է տրամադրվել։

Նմանատիպ նյութեր