211652_close_icon
views-count535 դիտում article-date 15:03 16-05-2020

Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմինը որսագողության դեպք է բացահայտել

Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները 2020 թվականի մայիսի 14-ին որսագողության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում համատեղ ստուգայց են անցկացրել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի (дупель) ապօրինի որսի կանխարգելման նպատակով: Վերոնշյալ տարածքում արձանագրվել է որսագողության դեպք. Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչներ Ա.Պ.-ի և Ռ.Մ.-ի մոտից առգրավվել են թվով 2 որսորդական հարթափող զենքեր, 1 փամփշտակալ՝ 24 փամփուշտներով: Վերոնշյալ դեպքի կապակցությամբ հարուցվել է վարույթ, գործը կուղարկվի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու և իրավախախտներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ որսաշրջանից դուրս որս կատարելուց։ Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր