211652_close_icon
views-count4575 դիտում article-date 10:40 16-05-2020

Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 18-ին առցանց հարթակում կմիանա Թանգարանների միջազգային օրվան

Ավանդույթի համաձայն մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիան նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին՝ աշխարհում տիրող համավարակի կանխարգելմանն ուղղված ջանքերի համատեքստում: Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 18-ին կմիանա Թանգարանների միջազգային օրվան՝ առցանց հարթակում տրվող հնարավորությունների սահմաններում: Հարգելի´ հետևորդներ, «Հետևե´ք, մեր էջի հրապարակումներին, ծանոթացե´ք Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին նվիրված «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» առցանց ցուցադրությանը»,-ասված է թանգարանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր