211652_close_icon
views-count9880 դիտում article-date 12:25 14-05-2020

Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը

Վերջին շրջանում ունենք հարյուրը գերազանցող դեպքեր, և շատ կարևոր է հասկանալ` ինչու է այս ամենը տեղի ունենում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պայմաններում մենք ստիպված ենք, պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, բայց խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ միայն արտակարգ դրության գործիքն է թույլ տալիս անհրաժեշտության դեպքում կոնկրետ բնակավայր փակել, և պարետատունը կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում: Նա նշեց նաև, որ առաջին օրվանից կառավարությունը եղել է թափանցիկ, ոչ մի տեղեկություն չի թաքցնել: Այսպիսով՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է Հայաստանում 30 օրով` մինչև 2020 թ. հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ, երկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ Որոշման նախագծով, ի թիվս այլ դրույթների՝ սահմանվում է. ա. 5-րդ կետում «սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» բառերը փոխարինել «կիրառվել հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում» բառերով բ. 6-րդ կետում «անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր» բառերը փոխարինել «անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում» բառերով: «Թույլ ենք տալու, որ շաբաթը մեկ անձի կողմից դատապարտյալներին հանձնուք հանձնելու հնարավորություն տրվի»,-ասաց նախարարը: Որոշումն ընդունվեց: [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/14/1154725/]Հիշեցնենք[/url], որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36016 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր