10935 դիտում
12:06 12-08-2020
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով
Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։ «[url=https://armenpress.am/arm/news/1024743.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում:
«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այս որոշման ուժով այսօր` օգոստոսի 12-ին Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը պետք է լրանար օգոստոսի 12-ին` ժամը 17։00-ին։
Նմանատիպ նյութեր
10192 դիտում
12:25 14-05-2020
Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը
3690 դիտում
23:00 29-11-2018
Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով
4405 դիտում
11:47 05-10-2023
Սեւանից սիգի արդյունագործական որսի ժամկետը երկարաձգվեց եւս 2,5 ամսով՝ մինչեւ նոյեմբերի 15-ը
Այս բաժնից
307 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
430 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
838 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը