Կորոնավիրուսի վարակման նոր դեպք՝ Գորիսում․ հիվանդին ուղղաթիռով տեղափոխել են Երևան
Գորիսում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է։
[url=https://armlur.am/1000248/?fbclid=IwAR1Cgail4l4CGy296shv1xzVCbpaXl4DStTcyhhRQi4H2NNMmzL0HCI3LHw]ArmLur.am[/url]-ի տեղեկություններով՝ Գորիսում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր դեպք։ Վարակակիրը 40-ն անց կին է։
Օրեր առաջ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխուղեղի կաթված (ինսուլտ) ախտորոշմամբ։ Այնուհետև կնոջ վիճակը վատթարացել է և նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։
Այս պահին քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացվել է Գորիսի բժշկական կենտրոնի 14 բուժաշխատող։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Գորիսում հաստատվել էր ապրիլի 27-ին։