Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 487.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.67 դրամ (աճել է 1.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 599.58 դրամ (նվազել է 0.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ (աճել է 0.02 դրամով)։