Ռաբյոն ի նշան բողոքի չի վերադառնում «Յուվենտուս»
Հայտնի է դարձել, թե ինչու է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հրաժարվում վերադառնալ Իտալիա:
Ռաբյոն այդպիսով բողոքում է ակումբում աշխատավարձերի նվազեցման դեմ, որին խաղացողները համաձայնվել էին կորոնավիրուսի պատճառով ստեղծված ծանր տնտեսական վիճակի պատճառով:
Թեպետ «Յուվենտուսի» բոլոր խաղացողներն արդեն վերսկսել են մարզումները, Ռաբյոն գտնվում է Ֆրանսիայում և ակումբին հայտնել է, որ հայրենիքում կմնա հնարավորինս երկար:
Նշվում է, որ Ռաբյոն «Յուվենտուսի» առաջին զանգին չի պատասխանել, իսկ հետո հրաժարվել է Թուրին վերադառնալ:
«Յուվենտուսում» զայրացել են Ռաբյոյի ոչ պրոֆեսիոնալ վարքագծից: Ակումբի կարծիքով, նա հետևում է իր մոր և գործակալի՝ Վերոնիկա Ռաբյոյի խորհուրդներն, որը ցանկանում է, որպեսզի իր որդին խաղա Անգլիայում:
Ռաբյոն և Գոնսալո Իգուաինը «Յուվենտուսի» միակ խաղացողներն են, որոնք դեռ չեն ժամանել Իտալիա: Սակայն արգենտիանցին ակումբից դրա համար թույլատվություն է ստացել:
Ռաբյոյի աշխատավարձը «Յուվենտուսում» կազմում է տարեկան 8 մլն եվրո: