211652_close_icon
views-count4855 դիտում article-date 14:55 02-04-2014

Պռոշյանի նախկին գյուղապետի սպանությունից 1 տարի անց համագյուղացիները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և կաթվածահար արել երթևեկությունը. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 2-ին, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին է, սակայն սպանությունը դեռ չի բացահայտվել: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը Պռոշյանից տեղեկացնում է, որ Հրաչ Մուրադյանի համագյուղացիները եւ ազգականները՝ ի նշան բողոքի, որ սպանությունը մինչեւ հիմա չի բացահայտվել, փակել են ճանապարհը: Իսկ երթեւեկությունը երկկողմանի կանգ է առել: Գյուղացիները պահանջում են արդար քննություն եւ որ իրական մարդասպանն ու պատվիրատուն հայտնաբերվեն եւ կանգնեն արդարադատության առաջ: Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց [url=https://shamshyan.com/old/arm/SKjZgSpvF1.html]հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին[/url]` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: *** Ցուցարարները փոխանցում են, որ նրանց հետ բանակցելու է եկել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանը, սակայն պռոշյանցիները չեն համաձայնվել ճանապարհը բացել: Հրաչ Մուրադյանի եղբոր որդին` Հակոբ Մուրադյանը, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպում, հակառակ դեպքում ճանապարհը չեն բացելու:

Նմանատիպ նյութեր