Չավի. Ռաբյոն հանգիստ կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող
«Բարսելոնայի» լեգենդար խաղացող Չավին վստահություն է հայտնել, որ ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է հանդես գալ կատալոնական թիմի կազմում:
«Ռաբյոն առանց որևէ պրոբլեմի կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող: Նա հարմարվելու հետ կապված ոչ մի բարդություն չէր ունենա:
Նա գիտի, թե ինչպես ճիշտ կազմակերպել խաղը, գործել պաշտպանությունում և գրոհել մրցակցին: Ռաբյոն հիանալի խաղացող է, կարևոր չէ՝ գնդակին տիրապետում է, թե՝ ոչ», ասել է Չավին: