Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 487.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.05 դրամ (աճել է 0.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 600.56 դրամ (նվազել է 0.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.63 դրամ (աճել է 0.04 դրամով)։