211652_close_icon
views-count3922 դիտում article-date 19:20 12-05-2020

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի «Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 767-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: 11 հոգուց բաղկացած հանձնաժողովը գլխավորելու է վրչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Հանձնաժողովում են նաեւ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նմանատիպ նյութեր