Մեսին 500 հազ. եվրո է նվիրաբերել Արգենտինայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 500 հազար եվրո է փոխանցել Գարահանի հիմնադրամին, որն այդ գումարը բաժանել է արգետինական ութ հիվանդանոցների:
Մեսիի բարեգործական հիմնադրամից փոխանցված գումարներով ձեռք են բերվել բժիշկների համար անհատական պաշտպանության միջոցներ, բազմաֆունկցիոնալ մոնիտորներ, ինչպես նաև արհեստական շնչառության հինգ սարքավորում:
Ավելի վաղ Մեսիին 1 մլն եվրո էր փոխանցել Կատալոնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Արգենտինայում գրանցվել է վարակման 6 034 դեպք, մահացել է 305 մարդ: